«Agro Expo 2026»-ը՝ գյուղատնտեսությանը, սննդի արդյունաբերությանը, ագրոտեխնոլոգիաներին և գյուղատնտեսական նորարարություններին նվիրված միջազգային ցուցահանդեսը, տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 16–18-ին։
Միջոցառումը կանցկացվի «Երևան Էքսպո» կենտրոնում (Հակոբ Հակոբյան 3 հասցեում)։ Ցուցահանդեսը բաց կլինի ամեն օր՝ ժամը 11:00-ից մինչև 19:00-ն։
Միջոցառման վայրում կհավաքվեն գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ, արտադրողներ, ներկրողներ, տեխնոլոգիական լուծումներ առաջարկողներ, ֆերմերներ և սննդի արդյունաբերության մասնագետներ։
Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել նոր ապրանքներ ու ծառայություններ, գտնել գործընկերներ և հաճախորդներ, ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին ու ոլորտային նորարարություններին, ինչպես նաև հաստատել B2B և B2C ձևաչափի համագործակցություններ։
Կազմակերպիչները նշում են, որ ցուցահանդեսի նպատակն է խթանել միջազգային կապերը և աջակցել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացմանը։
Մուտքն ազատ է։
