16 Օգոստոսի 2026, 16:30
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-20 աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Սամվել Տերտերյանն (77 կգ) ու Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) հաջող ելույթներ են ունեցել և ապահովել իրենց տեղը կիսաեզրափակիչ փուլում:
Մեր մարզիկները շարունակում են պայքարը երիտասարդական առաջնության մեդալների համար։