Մ-20 ԱԱ․ Սամվել Տերտերյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

17 Օգոստոսի 2026, 20:55 Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Տերտերյանը (77 կգ) նվաճել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Վճռորոշ եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը լարված պայքարում 1։1 հաշվով (վերջին միավորի առավելությամբ) հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նեմատովի նկատմամբ՝ արժանանալով աշխարհի առաջնության ոսկե մեդալին։

Հայ ըմբիշներ Սամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ

16 Օգոստոսի 2026, 21:20 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչներ Սամվել Տերտերյանը (77 կգ) և Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) հաջողությամբ են հանդես եկել մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում՝ նվաճելով եզրափակչի ուղեգրեր:77 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Սամվել Տերտերյանը 6:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել վրացի ըմբիշ Գեորգի Գոգելաշվիլիի նկատմամբ: 87 կգ քաշային կարգում Յուրիկ Պետրոսյանը … Read more

Սամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի կիսաեզրափակիչ

16 Օգոստոսի 2026, 16:30 Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-20 աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Սամվել Տերտերյանն (77 կգ) ու Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) հաջող ելույթներ են ունեցել և ապահովել իրենց տեղը կիսաեզրափակիչ փուլում: Մեր մարզիկները շարունակում են պայքարը երիտասարդական առաջնության մեդալների համար։

Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի Մ-20 առաջնության ոսկե մեդալակիր

07 Հուլիսի 2026, 21:17 Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Տերտերյանը նվաճել է Սկոպյեում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 առաջնության ոսկե մեդալը։ Մարզիկը հանդես է եկել մինչև 77 կգ քաշային կարգում և մրցաշարն անցկացրել առավելագույն վստահությամբ։ Տիտղոսի ճանապարհին Հայաստանի ներկայացուցիչը մրցակիցներին ոչ մի միավոր չի զիջել։ Եզրափակչում Սամվել Տերտերյանը գոտեմարտել է ադրբեջանցի Ջավիդան Նահմատովի հետ և հաղթել … Read more