
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի շուրջ, չնայած որոշ հարցեր դեռևս քննարկվում են, հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բագային։
«Թեհրանը և Մուսկատը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավերի անցման քարտեզի վերաբերյալ, չնայած որոշ հարցեր դեռևս քննարկվում են», – նշվում է հրատարակության մեջ։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հադաթ» հեռուստաալիքը հայտնել էր, որ Թեհրանը և Մուսկատը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը նավագնացության համար լիովին բացելու վերաբերյալ, որը պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից: Հեռուստաալիքի տվյալներով՝ համաձայնագրի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին: