Ռուս անվանի մարզիչ Յուրի Սյոմինն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ալ Ահլիի» նորեկ Էդուարդ Սպերցյանին, որը Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտը նշել էր գոլով:
«Ես կհետևեմ Սպերցյանին, քանի որ նա խաղում է լուրջ լիգայում, որտեղ շատ են բարձրակարգ խաղացողները։ Հատկապես հետաքրքիր կլինի հետևել Էդուարդին, ով բոլորին դուր էր գալիս Ռուսաստանում։ Շնորհավորում եմ նրան առաջին տուրում խփած հաղթական գոլի առթիվ։ Սա լավ սկիզբ է, և տրանսֆերից հետո որոշակի հույսեր կան, որ խաղացողն արդյունքներ կգրանցի։ Այս հաջողությունը նրա համար հիանալի սկիզբ է։ Բայց կանգ առնել չի կարելի»,- Յուրի Սյոմինի խոսքերը մեջբերում է Sport-express.ru-ն:
Հիշեցնենք, որ սաուդյան Պրո լիգայի առաջին տուրում Սպերցյանը խփել էր «Ալ Դիրիյահի» դեմ տնային հանդիպման միակ գոլը: