Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ցինցինատիի «Մաստերս» մրցաշարի առաջին շրջանում պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Կովաչևիչին։
Հանդիպումն ավարտվել է 5։7, 6։3, 7։6 հաշվով։
Խաչանովի համար սա չորրորդ անընդմեջ պարտությունն էր։ 30-ամյա թենիսիստը ATP-ի վարկանիշում զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը և կարիերայի ընթացքում նվաճել է 7 տիտղոս։