
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված տեղեկության վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թուրքիայի միջոցով Ուկրաինային ամերիկյան զենքի մեծածավալ մատակարարման հանգամանքներն ու պայմանները մնում են անհայտ։ Կիևին նոր սպառազինության մատակարարումները չեն կարողանա էական ազդեցություն ունենալ ռազմական գործողության ընթացքի վրա, սակայն կվնասեն Մոսկվայի հարաբերությունները Վաշինգթոնի և Անկարայի հետ»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ խաղաղապահ հռետորաբանություն կիրառելու և միաժամանակ Ուկրաինային զենք մատակարարելու փորձերը խաթարում են փոխադարձ վստահությունը։