Կարեն Ֆարխոյանի և Գագիկ Հարությունյանի անուն-ազգանունները հանվել են գործերի բաշխման ցանկից

Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի և Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի  աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները, ինչպես նաև նույն դատարանների նախագահների համաձայնությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի  2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ 2026 թվականի օգոստոսի 17-ից 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ: Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Նույն որոշմամբ Կոտայքի մարզիառաջին ատյանի ընդհանուր իրավասությանդատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների,ևս հանվել է գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ 2026 թվականի օգոստոսի 17-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ:

Leave a Comment