Կարապետ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ և բացակայելու արգելք

Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին համայնքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական գործի շրջանակում որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Գուլոյանին մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես, ՀՀ նախկին ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մաս՝ 64 դրվագ, 308-րդ հոդվածի 1-ին մաս՝ 1 դրվագ, 314-րդ հոդվածի 1-ին մաս՝ 49 դրվագ, 196-րդ հոդվածի 1-ին մաս՝ 8 դրվագ, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր՝ 2 դրվագ

Դատալեքսում նշվում է, որ Գուլոյանի նկատմամբ կիրառվել են նաև գրավ և բացակայելու արգելք։

Գործը գտնվում է դատական քննության փուլում,, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment