
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ Տարածքային կառավարման ու շրջական միջավայրի պահպանության հարցերի մշտական հարցերի նախագահի թեկածու է առաջադրել Դավիթ Ղազինյանի թեկնածությունը: ՔՊ-ական Սուրեն Հովհաննիսյանի՝ «Ձեր ուժի ասած՝ 300 հազար ադրբեջանցիներից քանի՞սն են արդեն մեր մարզերում ու համայնքներում» հարցին, Ղազինյանը պատասխանեց. «Ես չեմ հիշում մեր թիմից որևէ մեկին, որն ասած լինի՝ ընտրությունները պրծան, երկու ամիս հետո ադրբեջանցիներն արդեն ըտեղ են լինելու»: Հովհաննիսյանն արձագանքեց. «Ասեք ձեր ժամկետները: Մարդիկ ասում են՝ ինչի՞ համար ահաբեկեցին… Դրա համար էլ պետք է ներողություն խնդրեք, որ ժողովրդին ահաբեկելով ձայներ եք հավաքել»: