Կիեւյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են երկու շաբաթ շուտ. Երեւանի քաղաքապետարան

Կիևյան կամրջի անվտանգ շահագործմանն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ։

Ամբողջությամբ նորոգվել են երթևեկելի և հետիոտնային հատվածները, փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը, իրականացվել են ջրամեկուսացման աշխատանքներ, իսկ լուսավորության մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։

Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու։

Leave a Comment