Գողացել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ՆԳՆ-ից տեղեկացրել են, ո�…
Գողացել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ նախօրեին երկու եկեղեցիներից էլ գողության վերաբերյալ հաղորդումներ են ստացվել։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել: Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք»,- հայտնել են ՆԳՆ-ից։