Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Երևանում Կիևյան կամուրջն ամբողջությամբ բացվել է երթևեկության համար։ Վերականգնվել են նաև տարածքով անցնող հանրային տրանսպորտի նախկին երթուղիները։•Ընտրական…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Երևանում Կիևյան կամուրջն ամբողջությամբ բացվել է երթևեկության համար։ Վերականգնվել են նաև տարածքով անցնող հանրային տրանսպորտի նախկին երթուղիները։
•Ընտրական հանցագործության գործով 2 ամսով կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր։
•Բարձրաստիճան զինվորականի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով։
•Գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան է բողոքարկել Շիրակի թեմի առաջնորդի տնային կալանքը դադարեցնելու որոշումը։ Պահանջվում է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
•Հայաստանի և Ռուսաստանի գերատեսչությունները քննարկել են հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների վերացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել սննդամթերքի անվտանգության վերահսկման համագործակցությունը։
•Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել ԱՄԷ նավթային ընկերության նավերը։ Պատասխանատվությունը դրվել է Իրանի վրա՝ կոչ անելով դադարեցնել ագրեսիան։
•ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել արտասահմանյան անօդաչու թռչող սարքերի ներկրման համար։ Որոշումը պատճառաբանվել է ազգային անվտանգության սպառնալիքներով։
•Եվրամիությունը պլանավորում է խստացնել ռուսական բեռնատար նավերի վերահսկողությունը։ Հնարավոր բռնագրավումներից ստացված հասույթը նախատեսվում է ուղղել Ուկրաինային։
•Վրաստանը կարևորել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական կապերի հետագա ամրապնդումը։ Շեշտվել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման անհրաժեշտությունը։
•Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Որոշումը կայացվել է թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։
•Ճապոնիայում ռեկորդային անձրևները հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղների, կա առնվազն մեկ զոհ։ Հայտարարվել է վտանգավորության առավելագույն մակարդակ։
•Գերմանիայում երկարատև երաշտի պատճառով հացահատիկի բերքատվությունը նվազել է շուրջ 10%-ով։ Գյուղատնտեսության ոլորտի վնասները գնահատվում են հարյուրավոր միլիոն եվրո։