Կիևյան կամուրջը վերանորոգումից հետո ամբողջությամբ բացվեց – Նորություններ 14.08.2026

Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ վաղը՝ վաղ առավոտից, կամուրջը կբացվի երթևեկության համար և կգործի առանց սահմանափակումների։

Հիմնանորոգման շրջանակներում իրականացվել են ասֆալտբետոնե ծածկույթի փոխարինման, ջրամեկուսացման և միացման կարերի նորոգման աշխատանքներ։ Կամրջի վերաբացումը զգալիորեն կթեթևացնի մայրաքաղաքի երթևեկությունը և թույլ կտա վերականգնել հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը տվյալ ուղղությամբ։

 

Leave a Comment