Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ զբաղեցնելու նրա գլխավոր խորհրդականի պաշտոնը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տվյալներով՝ Գրիգորյանը պաշտոնից հեռացել է դժգոհությամբ, ինչը քննարկումների ալիք է բարձրացրել իշխող ուժի շրջանակներում։
Միևնույն ժամանակ, ԱԽ քարտուղարի պաշտոնում ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի նշանակումն անսպասելի է եղել իշխող թիմի համար, քանի որ ենթադրվում էր նրա երկարատև հեռացումը ակտիվ քաղաքականությունից։
Կառավարության օգոստոսի 13-ի նիստից հետո կայացած ճեպազրույցում վարչապետը հայտնել էր, որ Գրիգորյանին աշխատանք է առաջարկել վարչապետի աշխատակազմում, սակայն նա նախընտրել է դադար վերցնել։
Գրիգորյանն ԱԽՔ պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո՝ մայիս ամսին։ Նա 2021 թվականի հուլիսի 14-ին կարճ ժամանակով նշանակվել էր արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, իսկ նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել և երկրորդ անգամ նշանակվել ԱԽ քարտուղար։
