SABA․ հութիներն անօդաչուներով հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները երկու անօդաչու թռչող սարքով հարվածել են Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերության Ջիզանի նավթավերամշակման գործարանին։ Այս մասին հայտնել է հութիների վերահսկողության տակ գտնվող SABA լրատվական գործակալությունը։

«Եմենի զինված ուժերին (հութիներին — խմբ.) հաջողվել է երկու անօդաչուով հարվածել Ջիզանի շրջանում գտնվող Aramco-ի նավթավերամշակման գործարանին, հարվածը ճշգրիտ է եղել», — գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքերը։

Նրա պնդմամբ՝ հարձակումը պատասխան էր Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի Սադա և Հաջա նահանգների օդային տարածքն ու ինքնիշխանությունը խախտելուն։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները, ըստ Reuters-ի, առայժմ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել հարձակման վերաբերյալ։

Leave a Comment