Քաղաքաշինական նախագծերի կազմման որակը բարձրացնելու նպատակով նոր պահանջներ կսահմանվեն

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման ոլորտում իրավական ակտի ընդունումը պայմանավորված է քաղաքաշինական գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությամբ՝ սահմանելու քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միասնական կանոնակարգով սահմանված հստակ և կանխատեսելի ձևաչափերի ներդրմամբ կանխելու միևնույն փաստաթղթերի կազմման շրջանակում տարատեսակ մշակումների ներկայացումը՝ իրավական հստակ մեխանիզմների օգնությամբ նպաստելով կամայական մոտեցումների արդյունքում չհիմնավորված միջամտությունների սահմանափակմանը, ինժեներատեխնիկական ապահովման ցանցերի արդյունավետ կազմակերպմանն ու գործարկմանը, ինչպես նաև նոր կառուցվող, վերակառուցվող, վերկանգնվող և հիմնանորոգվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծերի կազմում դրանց անձնագրի մշակման մասով պահանջների հստակեցման ու իրավական առումով որոշակիացման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման՝ ոլորտում առկա են մի շարք խնդիրներ և մարտահրավերներ՝ «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանում սահմանված ընթացակարգերի շրջանակում մշակվում և կիրառվում են տարբեր ներկայացմամբ քաղաքաշինական փաստաթղթեր, մասնավորապես ճարտարապետաշինարարական փաստաթղթերի կազմում ներառված՝ գլխավոր հատակագծերի բաժինը, որոնց կազմում միանման պահանջների մեկնաբանությունները նույնաբովանդակ արտահայտություն չեն ստանում, ինչը դժվարացնում է դրանց նկատմամբ գնահատման գործընթացը՝ որոշ դեպքերում թյուրըմբռնումների առիթ հանդիսանալով։ Միևնույն ժամանակ, հիշյալ հրամանի 5-րդ կետի համաձայն՝ պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների համար նախագծի կազմում պարտադիր պետք է մշակվի օբյեկտի անձնագիրը, մնացած դեպքերում անձնագրի մշակումը կատարվում է կառուցապատողի հայեցողությամբ: Ընդ որում՝ անկախ ֆինանսավորման աղբյուրից, բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) նոր շենքի կառուցման նախագծի կազմում շենքի անձնագրի մշակումը պարտադիր է: Հրամանում բաց է նաև գծային ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի մշանմանը ներկայացվող պահանջների հատվածը։

Կարգավորման նպատակը և բնույթը

Ապահովել ապահովել բնակավայրերի և տարածքների ճիշտ, անվտանգ և արդյունավետ զարգացումը։ Կարգավորումը նպատակը՝ կանոնակարգել տարածքների կառուցապատումը, ապահովել բնակչության բարեկեցիկ և անվտանգ կենսապայմաններ, կանխել անկանոն կառուցապատումը, ապահովել ինժեներական, տրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների համաչափ զարգացումը, համաձայնեցնել պետական, համայնքային և մասնավոր շահերը։ Այդ կապակցությամբ հստակեցվել են տարածքի կազմակերպմանն առնչվող ներկայացվող փաստաթղթերի և դրանց բովանդակային կազմակերպմանն առնչվող դրույթները՝ ձևավորելու նորմերի դրույթները հաշվի առնող և խնդիրների համակողմանի լուծմանն ուղղված փաստաթղթերի ցանկ՝ նույնաբովանդակ և ձևավորման ընդհանրական մոտեցումներով։ Նախագծով նախատեսվում է նաև անկախ ֆինանսավորման աղբյուրից, նոր կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող բնակելի, հասարակական ու արտադրական շենքերի նախագծերի կազմում պարտադիր մշակել անձնագրեր, որոնք հետագայում պետք է ճշգրտվեն այդ շենքերի ավարտական ակտերի ձևակերպման ժամանակ։ Վերոգրյալով պայմանավորված այդ մասով Կանոնների V բաժնի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ աղյուսակներում կատարվել են նաև համապատասխան լրացումներ։

Առաջարկներ են ներկայացվել նաև գծային ենթակառուցվածքների և դրանց առնչվող օբյեկտների մշակման նախագծային փաստաթղթերի կազմին և բովադակությանը ներկայացվող պահանջների վերաբերյալ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում զգալիորեն կբարձրանա ճարտարապետաշինարարական նախագծերի կազմման որակը, նախագծային աշխատանքների արդյունավետությունը, ապահովելով ժամանակակից պահանջներին համապատասխան տարածքների կազմակեպում և կառուցապատման որակի բարելավում՝ հստակ ձևաչափերին համապատախսան ճարտարապետաշինարարական գծագրերի մշակման արդյունքում։

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

Այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

«Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանում փոփոխության և լրացման ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջացնում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․

«Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշման հավելված 2-ի 13.6.1. կետով սահմանված պահանջներից։

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի «2.7 Քաղաքաշինություն» բաժին.

«շարունակել քաղաքաշինության գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը …..»։

Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին

Նախագիծը տեղադրվել է www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքերում:

Leave a Comment