Երկու կասկածելի միջադեպ մեկ օրում
Անցած շաբաթ Գերմանիայում՝ Լայպցիգի օդանավակայանում առնվազն տեսականորեն կարող Էր տեղի ունենալ սարսափելի ողբերգություն, բուն այդ փաստը ստիպում Է մտածել, թե որքան խոցելի են Եվրոպայի կարևոր ենթակառուցվածքները:
Օդակայանի հարավային թռիչքուղու մոտ անվտանգության ծառայությունները հայտնաբերել, տարածքից դուրս են հանել և վնասազերծել պայթուցիկով բեռնված մի ԱԹՍ: Կարելի Է պատկերացնել, թե ինչ կպատահեր, եթե անօդաչուն պայթեր վայրԷջք կատարող կամ օդ բարձրացող ինքնաթիռի մոտ:
Այդ օրը՝ օգոստոսի 4-ին, մի օդանավ վայրԷջքի համար Է մոտեցել, հրամանատարին կարգադրել են ուղևորվել 200 կիլոմետր հյուսիս՝ Հանովերի օդակայան, ասելով, որ օդակայանը փակ Է պայթուցիկով ԱԹՍ-ի միջադեպի կապակցությամբ: Նա փոխել Է ուղղությունը, և այդ պահին ինչ-որ օբյեկտ Է հարվածել այդ օդանավին:
Այն տակավին Հանովերում Է, որտեղ մասնագետները վերլուծում են փոքր օբյեկտի հարվածի հանգամանքները և հետևանքները:
Լայպցիգը՝ Ուկրաինա զենք ուղարկելու կարևոր հանգույց
2024-ին Լայպցիգի օդակայանի լոգիստիկ կենտրոնում բռնկվել Է ինքնահրկիզող սարք, ինչի հետևանքով հրդեհվել Է բեռնատար օդանավերից մեկը: Գերմանացի քննիչներն այն ժամանակ եզրակացրել են, որ դա ռուսաստանցի լրտեսների ձեռքի գործն Է:
Թիրախն Ուկրաինա զենք փոխադրող բեռնատար օդանավերն Էին: Լայպցիգի օդանավակայանը Եվրոպայի մի քանի կենտրոններից, որոնց միջոցով Ուկրաինան զենք Է ստանում:
Ավելին, հենց այդտեղ են կայանված «Անտոնով-124»-ները՝ հսկայական բեռնատարները, որոնցով ՆԱՏՕ-ն երկրից երկիր Է փոխադրում մեծ չափի, գերծանր բեռներ և սարքավորում:
«Վտանգի նոր օրինակ»
Դրոնի միջադեպի մասին Է խոսել Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդեր Դոբրինդթը: Նրա փոխանցմամբ, սա
անվտանգության հետ կապված շատ լուրջ միջադեպ Է, որը կարելի Է համարել հիբրիդային հարձակում: Դա վտանգի նոր օրինակ Է:
Գերմանիայի կառավարությունը որոշել Է ակտիվացնել պատկան ծառայությունների աշխատանքը:
Անվտանգության առումով Գերմանիան զիջում Է եվրոպացիներին
Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) և ներքին հետախուզական ծառայությունը (BfV) պետք Է հաշվի առնեն Ռուսաստանից բխող վտանգները, ծայրահեղականների վնասակար ծրագրերը, բացահայտեն և չեզոքացնեն ահաբեկիչներին, կանխեն սաբոտաժը և երկրի դեմ ուղղված դավադիր այլ գործողությունները:
Մինչդեռ, Գերմանացի վերլուծաբանների պնդմամբ, այդ երկու ծառայություններն այսօրվա դրությամբ լծակների, ֆինանսավորման, տեխնիկական արդիական միջոցների առումով հետ են մնում եվրոպացի դաշնակիցներից, որոնք Էլ գերմանացիներին տեղեկատվության մեծ մասն են տրամադրում:
Կանցլերի աշխատակազմի ղեկավար Նինա Վարկենը հրավիրել Է ասուլիս, որին ներկա Էր նաև նախարար Դոբրինդտը:
«Ամեն օր հիբրիդային պատերազմի թիրախ ենք դառնում»
Վարկենի խոսքով, երկիրը և ժողովրդավարությունը այնպիսի սպառնալիքի տակ են, որը մինչև վերջերս հնարավոր չԷր պատկերացնել։ Գերմանիան անընդհատ դառնում Է օտարերկրյա տերությունների հիբրիդային հարձակումների թիրախը:
Ասուլիսին ներկա ներքին գործերի նախարար Դոբրինդտը հավելել Է.
Չտալով Ռուսաստանի անունը, նախարարը նշել Է, որ «դրսի ուժերը ցանկանում են վնաս հասցնել Գերմանիային և քաղաքական ու սոցիալական փոփոխություններ հրահրել»: