Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում հրդեհ է բռնկվել

Բյուզանդի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգ է գրանցվել Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում՝ ժամը 18:50-ի սահմաններում։Shamshyan.com-ի հաղորդմամբ`…

Բյուզանդի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգ է գրանցվել Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում՝ ժամը 18:50-ի սահմաններում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Բյուզանդի փողոցի շենքերից մեկում առաջացած հրդեհի մասին։

Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների 4 մարտական հաշվարկներ։

Տեղում պարզվել է, որ կրակը բռնկվել է Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Կրակը բռնկվել է նկուղում, ինչի հետևանքով առաջացած ծուխը նկատելի է մի քանի հարյուր մետրից։ Իրականացվել է մեծ թվով աշխատակիցների տարհանում։

Leave a Comment