Բարտեզն ընդգրկվեց Զիդանի մարզչական շտաբում

Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ Ֆաբիեն Բարտեզն ընդգրկվեց ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մարզչական շտաբում։ Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

1998թ․ աշխարհի չեմպիոնը կլինի հավաքականի դարպասապահների մարզիչը։

Զիդանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Դավիդ Բետոնին, Համիդու Մսաիդին, Գրեգորի Դյուպոնը, Ստեֆան Պլանկը, Ֆարիդ Տաբետը, Կլեման Իբերը։

Leave a Comment