Ոչ մի առևտրային նավ կամ նավթատար տանկեր չի կարողանա անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Թեհրանի թույլտվության, հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար վերահսկողության ներքո։ Ոչ մի առևտրային նավ կամ նավթատար տանկեր չի ունեցել և չի ունենա նեղուցով անվտանգ անցնելու հնարավորություն՝ առանց Իրանի զինված ուժերի թույլտվության և վերահսկողության», — Զոլֆաղարիի խոսքերն է մեջբերել պետական հեռարձակող IRIB-ը։