Մեզ անհրաժեշտ է Ամերիկայի ավելի մեծ մասնակցություն խաղաղության գործընթացում. Զելենսկի

ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում կօգնի Ուկրաինային վերսկսել լիարժեք բանակցություններ Ռուսաստանի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով CNN-ին։

Ուկրաինայի առաջնորդը հաստատել է, որ Կիևն արդեն Վաշինգտոնին է ներկայացրել խաղաղության գործընթացի նոր առաջարկներ։

Զելենսկու խոսքով՝ դրա վերականգնման բոլոր հնարավորությունները կան, եթե Միացյալ Նահանգները առավելագույնս ներգրավված լինի այս խնդրի լուծման գործում։

Պետության ղեկավարը չի ցանկացել բացահայտել բոլոր մանրամասները, սակայն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը կարող է իրոք արդյունքներ տալ, հատկապես, եթե այն գալիս է Սպիտակ տնից։

«Մեզ անհրաժեշտ է Ամերիկայի ավելի մեծ մասնակցություն խաղաղության գործընթացում։ Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփի թիմին շարունակելու ցանկության համար։ Պուտինը չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը հիմա, և նրա վրա այս պահին բավարար ճնշում չկա», – ասել է Զելենսկին։

Leave a Comment