Օտարերկրացիները հայ երեխաներին որդեգրելիս նոր ստուգումների կենթարկվեն

Հայաստանում փոփոխվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման կարգը։Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին կառավարության նիստում։Նո�…

Հայաստանում փոփոխվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման կարգը։

Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին կառավարության նիստում։

Նոր կարգով Հայաստանի պետական մարմինները ստուգումներ կանցկացնեն նաև Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացի երեխաների՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրման դեպքերում։

Որդեգրման ենթակա երեխայի և նրան որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ ամբողջական տվյալները պետք է տրամադրվեն Արդարադատության նախարարությանը։

Այնուհետև ներկայացված տվյալների ուսումնասիրության և վերլուծության հիման վրա որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Leave a Comment