
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում 8 տարի կատարած աշխատանքի համար՝ հայտնելով․ «Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է ԱԽ քարտուղարի կարգավիճակում մասնակցում կառավարության նիստին։ Որոշում եմ կայացրել կատարել անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն»։