Հայաստանի կառավարությունը վերանշանակել է ինը մարզերի ղեկավարներին։ Համապատասխան որոշումներն ընդունվել են կառավարության նիստում։
Մասնավորապես՝
Ռոբերտ Ղուկասյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետ, Վահագն Արսենյանը՝ Վայոց ձորի մարզպետ, Սեդրակ Թևոնյանը՝ Արարատի մարզպետ, Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնի մարզպետ, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի մարզպետ, Հայկ Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, Կարեն Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզպետ, Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետ, Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ։
Որոշումների նախագծերը ներկայացրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
