Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, մոտենալով քաղաքացու հայտնած հասցե, արդեն տեղում քաղաքացին հայտնել է, որ օգոստոսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում իր ազգականները փորձել են իր հորը՝ Ավան վարչական շրջանի բազմահարկ շենքի 14-րդ հարկի իրենց տան պատուհանից վայր գցել։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում սպանության փորձ» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին բարձր պաշտոն է զբաղեցնում «Ամիօ» բանկում։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք ներկայացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: