Թիթեղների տակ՝ կյանքի առաջին ժամերը․ ինչպես է փրկվել Հալաբյանում հայտնաբերված նորածինը

Երևանի Հալաբյան փողոցում թիթեղների տակ երեկ նորածին աղջնակի են գտել։ Գտել՝ բառի ուղիղ իմաստով։ Երեխայի թույլ լացը սկզբում շփոթել են կենդանու ձայնի հետ։ Տարածքի բնակիչներն են մոտեցել, բարձրացրել ծածկոցն ու տեսել նորածնին։ Անմիջապես զանգահարել են շտապօգնություն։ Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում՝ գրեթե սառած․ մարմնի ջերմաստիճանը՝ 30 աստիճան։ Այժմ աղջնակի վիճակը կայուն է, նա բժիշկների հսկողության տակ է։ Երեխայի ծնողները դեռ հայտնի չեն։ Մինչ իրավապահներն ու սոցիալական ծառայությունները փորձում են պարզել նրա ծննդյան և այլ հանգամանքներ, նրան գտած քաղաքացին ու բուժօգնություն ցուցաբերած բժիշկները «Ռադիոլուր»-ին պատմել են ամենահուզիչը:

Leave a Comment