Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Ռազա Նաքվին ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտնել է իրանական SNN հեռուստաալիքը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Պակիստան այցելելու հրավերներ են ստացել և համապատասխան ժամանակահատվածում կմեկնեն Իսլամաբադ։