ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ նախկին պատգամավորը վարորդական վկայականի «կռիվ է տալիս» ՆԳՆ-ի հետ

ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Արտյուշայի Հովհաննիսյանը դատի է տվել Ներքին գործերի նախարարությանը եւ պահանջում է, որ դատարանը ՀՀ ներքին գործերի նախարարության անվավեր ճանաչի ՀՀ ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրում Արայիկ Հովհաննիսյանի «B» կարգի թիվ TA011233 վարորդական իրավունքի վկայականը ուժը կորցրած ճանաչելու մասին 28.10.2024 թվականի գրառումը:

Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորին ըստ էության զրկել են վարորդական իրավունքից եւ նա ՆԳՆ-ի որոշումը վիճարկում է դատարանում: Դատավոր Ա. Դիլբարյանը որոշել է Արայիկ Արտյուշայի Հովհաննիսյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործը քննել գրավոր ընթացակարգով:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Leave a Comment