ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Iravaban.net – ը այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ֊ից։
«Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքին մասնակցելուց և դրա բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, սակայն չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունները՝ ազգային վճարը ժամանակին փոխանցելու հարցում»,- նշել է Գալուզինը։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։