Մոսկվան Երևանին մեկ ամիս ժամանակ է տվել ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցում. ԶԼՄ – armeniatoday.am

Ռուսաստանը Հայաստանին մոտ մեկ ամիս ժամանակ է տվել՝ կողմնորոշվելու Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրության հարցում, գրել է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։

Ըստ հրապարակման՝ սահմանված ժամկետում վերջնական դիրքորոշում չհայտնելու դեպքում Մոսկվան մտադիր է Հայաստանի նկատմամբ կիրառել տնտեսական ավելի խիստ սահմանափակող միջոցներ։

Առևտրային սահմանափակումներին զուգահեռ՝ Մոսկվան դիտարկում է Հայաստանի վրա ճնշման լրացուցիչ լծակների կիրառում։ Ռուսական կողմի հնարավոր քայլերի շարքում նշվում են ՌԴ-ից հայ աշխատանքային միգրանտների արտաքսումը, դեպի ՀՀ-ը ուղղակի ավիահաղորդակցության դադարեցումը, ինչը ռիսկեր է ստեղծում զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես նաև մատակարարվող բնական գազի գնագոյացման պայմանավորվածությունների վերանայումը։

Leave a Comment