NY Post․ Alaska Airlines-ի ուղևորները Մայամիում սպառնացել են առևանգել ինքնաթիռը

«Alaska Airlines»-ի՝ Մայամիից Սիեթլ մեկնող չվերթի ուղևորները, ենթադրաբար, օդանավի թռիչքից առաջ երթևեկման ընթացքում սպառնացել են առևանգել այն, ինչից հետո անձնակազմը արգելափակման ռեժիմ է սահմանել և ոստիկանություն կանչել։ Այս մասին գրում է New York Post-ը՝ հղում անելով օդաչուների և ավիադիսպետչերների բանակցությունների ձայնագրությանը։

Պարբերականի տվյալներով՝ օդաչուն դիսպետչերներին հայտնել է «օդանավում կարգուկանոնի խախտման» և ուղևորների կողմից բորտուղեկցորդներին ուղղված սպառնալիքների մասին։ «Վերջին տեղեկությունը, որ ստացել ենք բորտուղեկցորդներից, այն է, որ ուղևորներից մեկը սպառնացել է առևանգել օդանավը»,— ասել է օդաչուն՝ խնդրելով օդանավի մոտ իրավապահներ ուղարկել։

«Նախազգուշական նկատառումներից ելնելով» ուղևորներին իջեցրել են օդանավից։ Ավելի ուշ Մայամի-Դեյդ շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննությունը իրական սպառնալիք չի հայտնաբերել, իսկ միջադեպին մասնակցած երկու անձի տեղափոխել են մեկ այլ չվերթ։

Leave a Comment