Սենեգալցի ֆուտբոլիստ Բարա Սապոկո Նդիայեն մշտական հիմունքներով տեղափոխվել է «Բավարիա»։Մյունխենը ներկայացնող ակումբը տեղեկացրել է գամբիական «Գամբինոս Սթարս» ակումբից 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի…
Սենեգալցի ֆուտբոլիստ Բարա Սապոկո Նդիայեն մշտական հիմունքներով տեղափոխվել է «Բավարիա»։
Մյունխենը ներկայացնող ակումբը տեղեկացրել է գամբիական «Գամբինոս Սթարս» ակումբից 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի մասին։ Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը։ Նդյայեն ընթացիկ տարվա ձմռանից վարձավճարով հանդես էր գալիս «Բավարիայի» կազմում։
Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տվյալներով՝ Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստի գործարքի արժեքը կազմել է նվազագույնը 3-4 միլիոն եվրո։