Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով քաղաքների քաղաքապետերին։
Երկրով մեկ տասնյակ շենքեր են փլուզվել, խափանվել է տրանսպորտի գործունեությունը, դադարեցվել է օդանավակայանների գործունեությունը, իսկ կրթական հաստատությունները փակվել են։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են մայրաքաղաք Բոգոտայում, ինչպես նաև Կալի, Պոպայան, Մանիզալես, Արմենիա, Պերեյրա և այլ քաղաքներում: Կոլումբիայի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը վերջին տասը տարվա ընթացքում ամենաուժեղն էր: Ծառայությունը ավելի ուշ գրանցել է 2.8 և 4.8 մագնիտուդով հետցնցումներ: