Թուրքիայի Հայոց պատրիարքարանը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին

Թուրքիայի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ զորակցություն հայտնելով Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսներին։

Հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում Հայ Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում ձևավորված վերաբերմունքի և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ դատական գործընթացների կապակցությամբ։ Ըստ Պատրիարքարանի՝ դրանք վիրավորում են Եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը և վնասում Եկեղեցու ու հավատացյալների միջև դարերով ձևավորված կապերին։

Պատրիարքարանը պատասխանատուներին հորդորել է անխոցելի պահել Հայ Եկեղեցին և եկեղեցական հարցերը չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների։

Leave a Comment