Արդեն կարող եք փորձել 5․500 տարեկան հնագույն կոշիկը․ բայց․․․ «Ռադիոլուր»-ը տեղեկացել է, որ դրանից հինն էլ կա

«Ռադիոլուրի» տեղախցիկն ուսումնասիրել է տեղանքը, որտեղ գտնվել է աշխարհում հայտնաբերված ամենահին ամբողջական կաշվե կոշիկը՝ 5․500 տարեկան։ Առաջին պահից դժվար է ընկալել, որ 55 դար առաջ ինչ-որ մեկն այդ կոշիկը հագել է, քայլել, աշխատել, ապրել։ Կոշիկն այսօր կարելի է տեսնել Հայաստանի պատմության թանգարանում, իսկ դրա կրկնօրինակը՝ նույնիսկ փորձել։ Պատմությունը սկսվում է Վայոց ձորի Արենի-1 քարայրից, որտեղ «Ռադիոլուր»-ը պարզել է, որ այս կոշիկից ավելի հինն էլ կա։

Leave a Comment