Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է

Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում հրդեհը մարվել է։ Այն մեկուսացվել էր ժամը 15։46-ին, իսկ մարվել՝ 16։41-ին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 14։42-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհի մասին։

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել էր, որ մոտ 7000 քմ տարածքում այրվում էին խոտածածկույթ և մոտ 30 խմ կուտակած հնամաշ անվադողեր, ջերմահարվել էին նաև պտղատու ծառեր։

Leave a Comment