
ՀՀ Ազգային ժողովը միաձայն՝ 92 կողմ ձայնով ընդունել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։
Նախագիծը շրջանառության մեջ էր դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հանձնաժողովը բաղկացած է լինելու 10 անդամից։ Տեղերը խորհրդարանական ուժերի միջև կբաշխվեն հետևյալ համամասնությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 5 անդամ
Առաջին հանձնաժողովի նախագահի նշանակման իրավունքը վերապահված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ ԱԺ կանոնակարգ օրենքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կարող է պատգամավորների նկատմամբ կիրառել կարգապահական սանկցիա։