ԱԺ-ն քննարկել և քվեարկության է դրել Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխխոսնակ ընտրելու հարցը

9-րդ գումարման Ազգային ժողովն այսօր քննարկել և քվեարկության է դրել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու հարցը։

Թեկնածության երկարատև քննարկումներից և թեկնածուի եզրափակիչ ելույթից հետո, ժամը 11:20-ին մեկնարկել է փակ գաղտնի քվեարկությունը։

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի որոշում՝ բավարար ձայներով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը։ Խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել է, որ իրենք կապահովեն անհրաժեշտ քանակի ձայներ՝ ընդդիմության ներկայացուցչի ընտրությունն իրականացնելու համար։

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի (Դոնթի բանաձևի)՝ խորհրդարանի երեք փոխնախագահներից մեկի տեղը հասնում է ընդդիմությանը, և տվյալ դեպքում այն առաջադրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից։

Իր եզրափակիչ ելույթում Արամ Վարդևանյանը ասել է․ «Մեր մոտեցումը ոչ ատելության, ոչ էլ պառակտվածության մասին է, այլ բոլրիս կողմից երազած, սպասված «Ուժեղ Հայաստան»-ի մասին է»։

Leave a Comment