Կարծում եմ՝ մի օր Բելինգեմը կնվաճի «Ոսկե գնդակը». Ֆերդինանդ

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ իր հայրենակից Ջուդ Բելինգեմն ապագայում կարժանանա ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակին։

«Կարծում եմ՝ մի օր Բելինգեմը կնվաճի «Ոսկե գնդակը»»,- նշել է Ֆերդինանդը։

Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգեմը պաշտպանում է Մադրիդի «Ռեալի» գույները։ Հունիսի վերջին անգլիացի կիսապաշտպանը նշել է իր 23-ամյակը։ ԱԱ-2026-ում «սերուցքայինների» աստղային ֆուտբոլիստն Անգլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 8 հանդիպումներում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment