«Նոա»-ն Շվեյցարիայում «Սիոն»-ի դեմ խաղի անվճար տոմսեր կտրամադրի հայ երկրպագուներին

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը կաջակցի այն երկրպագուներին, որոնք ցանկանում են ներկա գտնվել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ շվեյցարական «Սիոն»-ի դեմ պատասխան հանդիպմանը։

Ինչպես հայտնել են հայկական ակումբի մամուլի ծառայությունից, «Նոա»-ի երկրպագուներին հյուրերի համար նախատեսված հատվածի տոմսերը կտրամադրվեն անվճար։

Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին Շվեյցարիայում։

Անվճար տոմսերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար երկրպագուները կարող են WhatsApp-ի միջոցով կապ հաստատել ակումբի հետ՝ +374 41 094 021 հեռախոսահամարով։

«Նոա»-ի և «Սիոն»-ի միջև Աբովյանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր արդյունավետ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։

Leave a Comment