Պետհամարանիշների վաճառքից ստացված 148,5 մլն դրամը կուղղվի ՆԳՆ կարիքներին

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայություն գործունեության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմամբ։

Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 2060-Ն որոշման 1-կետի 17-րդ ենթակետով թույլատրվել է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը և 2025 թվականի ընթացքում առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդով վաճառքից գոյացած փաստացի մուտքերը (6,5 մլրդ դրամի շրջանակներում) հատկացնել ՀՀ ՆԳՆ կարիքների բավարարմանը։

 2024 թվականին մուտքագրված 365 960,4 հազ դրամից հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ՆԳՆ-ին հատկացվել է 90 500 հազ դրամ, 2025 թվականին մուտքագրված 287 850,1 հազ դրամից՝ 232 650,0 հազ դրամ (ընդամենը՝ 323 150,0 հազ դրամ՝ 26․06․2025 թվականի թիվ 846-Ն և 25․12․2025 թվականի թիվ 1935-Ն որոշումներով)։

2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդով վաճառքից գոյացած ֆինանսական միջոցները կազմում են 148 600,0 հազ դրամ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման 1-ին կետում կատարել լրացում՝ սահմանելով նոր «35-րդ» ենթակետ, որի համաձայն՝ 2026 թվականի ընթացքում առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդով վաճառքից գոյացած փաստացի միջոցները կուղղվեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարիքների բավարարմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ավելացնելով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը։

 Այդ միջոցները՝ 148 542,9 հազ դրամի չափով, ուղղվելու են ՀՀ ներքին գործերի նախարարության ռազմավարական կարևորություն ներկայացնող այնպիսի կարիքների ապահովմանը, ինչպիսիք են ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործնական քննություն ընդունելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատների համակարգչային պլանշետների ձեռքբերմանը և այլ կարիքների բավարարմանը։

 Հարկ ենք համարում նշել, որ 2026 թվականի մարտի 30-ի՝ Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստի թիվ ԿԱ/88-2026 արձանագրության 9-րդ կետով առաջարկվել է ՀՀ ներքին գործերի նախարարությանը մշակել առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի նոր՝ առավել արդյունավետ մոդել, (այդ թվում՝ նաև համապատասխան պլանավորող ֆինանսական ցուցանիշներով), որի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականի մայիսի 27-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 759-Ն որոշումը։ Որոշման համաձայն՝ այլ կարգավորումներին զուգահեռ լրացվել են նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները, սակայն ներկայումս ՀՀ կառավարության  2026 թվականի մայիսի 27-ի N 759-Ն որոշմամբ լրացվող չափորոշիչներին համապատասխանող համարանիշների վաճառքից ստացված լրացուցիչ եկամուտների գումարի չափը, որը պետք է ուղղվի ՀՀ ներքին գործերի նախարարության կարիքների բավարարմանը, հնարավոր չէ կանխորոշել, ուստի նախագծով առաջարկվում է արդեն իսկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի վաճառքից ձևավորված միջոցներն ուղղել ՀՀ ներքին գործերի նախարարության կարիքների բավարարմանը։

Բացի այդ, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 385-Ն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածքային ստորաբաժանումները գործնական քննություն ընդունելու համար պետք է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովվեն տրանսպորտային և տեխնիկական միջոցներով, ուստի, նախագծով նախատեսվում է ձեռք բերել նաև թվով 8 սեդան թափքով տրանսպորտային միջոց։

Տրանսպորտային միջոցների ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության հաշվառման-քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար իրականացվող գործնական քննությունների համար նախատեսված ավտոմոբիլների քանակը չի բավարարում քննության բնականոն ընթացքը պատշաճ կազմակերպելուն, որը կապված է վարորդական իրավունքի վկայական ստացող քաղաքացիների թվի աճով։ Պետք է նշել նաև, որ առկա տրանսպորտային միջոցների հիմնական մասը 2007, 2008, 2009 թթ արտադրության են, առկա են նաև 1987, 1996 թթ արտադրության տրանսպորտային միջոցներ։ Տրանսպորտային միջոցների մի մասի վազքը գերազանցում է 350 000 կիլոմետրը։ Արտադրման տարեթվով և վազքով պայմանավորված՝ տրանսպորտային միջոցների  շարժիչները, փոխանցման տուփերը և ընթացային մասերը որոշակի մաշվածություն են ձեռք բերել, ինչը հանգեցնում է տրանսպորտային միջոցների հաճախակի վերանորոգումների, որի արդյունքում գործնական քննությունների գործընթացը հնարավոր չի լինում առավել հարթ, սահուն և անխափան կազմակերպելու։

Այդ միջոցներն ուղղվելու են հետևյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը՝

    «31001. ՀՀ ՆԳՆ տրանսպորտային միջոցներով ապահովվածության բարելավում» միջոցառման «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածին՝ 73 440,0 հազ դրամ՝ թվով 8 սեդան թափքով տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը։

Թվով 6 մեքենայի ձեռքբերման համար ՀՀ ՆԳՆ և Մուրան ՍՊԸ-ի միջև «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 12.01.2026թ. կնքվել է ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՊՁԲ-2025/Լ-86-1 ծածկագրով պայմանագիր, որը լուծվել է՝ 12.07.2026թ. ժամկետի լրանալու հանգամանքով պայմանավորված։  Թվով 8 սեդան թափքով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար կազմակերպվել է գնման գործընթաց։

Առկա է ևս 2 հատ մեքենայի պահանջ, որի համար կազմակերպվել է գնման գործընթաց։

Նախագծով առաջարկվում է «1234 Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» ծրագրի «11001. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» միջոցառման «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261 հոդվածին ուղղել 711,0 հազ դրամ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից կիրառվող ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող չափիչ սարքերի համար նախատեսված «ջերմազգայուն թուղթ» գնման առարկայի ձեռքբերմանը, որը նախատեսված է անթույլատրելի լուսաթափանցելիություն ունեցող տրանսպորտային միջոցներ վարող վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Այդ նպատակով ՀՀ ՆԳՆ և «ՍԱՍ ԻՆԴՈՒՍՏՐՅԱ» ՍՊԸ-ի միջև «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 04.04.2026թ. կնքվել է «ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՊՁԲ-2026/Լ-35-1 ծածկագրով պայմանագիր։

«31002. ՀՀ ՆԳՆ շենքային պայմանների բավարարում» միջոցառման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածին՝ 4 350,0 հազ դրամ՝ 53,82 քմ «ֆրանսիական պատուհաններ» տեղադրման աշխատանքների ձեռքբերմանը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել սրահի տարածքային տարանջատում՝ ապահովելով աշխատանքային գործընթացների արդյունավետությունը։ Տարանջատումը նախատեսվում է իրականացնել վիտրաժների տեղադրման միջոցով՝ ապահովելով սրահի ամբողջական տեսքը և ապահովելով գործնական հարմարավետությունը։ Սրահի տարանջատումը անհրաժեշտ է կառավարման կենտրոնների միավորման արդյունքում առաջացած նոր կառուցվածքային պահանջների ապահովման համար։ Վիտրաժների տեղադրումը թույլ է տալիս պահպանել սրահի ամբողջական տեսքը՝ միաժամանակ ապահովելով տարածքների ֆունկցիոնալ բաժանում։

Այդ նպատակով ՀՀ ՆԳՆ և «Հենրի Շին» ՍՊԸ-ի միջև «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 04.04.2026թ. կնքվել է «ՀՀ ՆԳՆ ԳՀԱՇՁԲ-2026/Է-27 ծածկագրով պայմանագիր։

 «31003 ՀՀ ՆԳՆ կարիքի բավարարում» միջոցառման «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածին՝ 23 659,8 հազ դրամ՝ որից 21 461,8 հազ դրամը՝ թվով 53 համակարգչային պլանշետի ձեռքբերմանը։

ՀՀ վարչապետի 13.02.2026 թվականի թիվ 122-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «112 օպերատիվ կառավարման կենտրոն» գրասենյակի կանոնադրությունը։ Կանոնադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների վերաբերյալ ստացված հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ միջոցներով կամ եղանակներով ստացվող տեղեկությունների ընդունում և ահազանգերի կառավարում, Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակի շուրջօրյա վերահսկում, ճգնաժամային իրավիճակների կառավարում։ Նույն կանոնադրության 8-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն՝ գրասենյակի նպատակն է՝ ճգնաժամային կառավարման օպերատիվության ապահովումը և ճգնաժամային կառավարման իրավական և կազմակերպչական գործիքակազմերի շարունակական լավարկմանը նպաստելը։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորման արդյունքում բոլոր ահազանգերը 112 հեռախոսահամարին ստացվում են և դրանց համապատասխան ընթացք է տրվում բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով, ուստի նման պայմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը համապատասխան տեխնիկական հագեցվածություն չունենալու պատճառով չի կարողանում էլեկտրոնային տարբերակով ստանալ ահազանգը, գրանցել այն և կատարել դրանից բխող իր գործառույթները, որը հնարավոր է իրականացնել միայն համակարգչային պլանշետների միջոցով։

Այդ նպատակով ՀՀ ՆԳՆ և «ԷյչԳրուպ» ՍՊԸ-ի միջև «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 28.04.2026թ. կնքվել է «ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՊՁԲ-2026/Հ-27 ծածկագրով պայմանագիր։

 2 198,0 հազ դրամը՝ թվով 2 օդորակիչների ձեռքբերմանը։ ՀՀ ՆԳՆ վարչական շենքում տեղակայված կենտրոնական սերվերի հովացման ընթացքն անխափան կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել՝ ձեռք բերելու երկու նոր հովացման համակարգ՝ օդորակիչ, քանի որ հովացման համակարգի մաշվածության հետևանքով վերանորոգումը և հետագա շահագործումը նպատակահարմար չէ։ Նախահաշվային գնի ձևավորման նպատակով կատարվել են շուկայի ուսումնասիրություններ և հիմք ընդունելով («ԷՅՉ ՎԻ ԷՅ ՍԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ, «ՋԻԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «Վահե Հայկի Խաչատրյան» ԱՁ, կցվում են) կազմակերպությունների կողմից ներկայացված գնային առաջարկներից նվազագույնը՝ ՀՀ ՆԳՆ կարիքների համար «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն կազմակերպվել է ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՊՁԲ-2026/Ս-29 ծածկագրով գնման ընթացակարգ։

    «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածին՝ 29 405,6 հազ դրամ, որից՝

660,0 հազ դրամը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ արձագանքման վարչության կարիքների համար թվով 1 տակտիկական ծալվող «աստիճաններ» գնման առարկայի ձեռքբերմանը։

 ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը առհասարակ նման տակտիկական ծալվող աստիճան չի ունեցել և նախկինում էլ որոշ գործառութային պարտականություններ իրականացվել են մեծ դժվարությամբ։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել նշված գնման առարկան։ Գնորոշման հարցումներ ուղարկվել են մի քանի կազմակերպությունների, սակայն պատասխան ստացվել է միայն մեկ մասնակցից (կցվում է)։ Այդ նպատակով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով հայտարարվել է գնման մրցույթ, որը ներկայումս ընթացքի մեջ է։

1 171,2 հազ դրամը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության թվով 2 «բազմաֆունկցիոնալ մարզասարքեր» գնման առարկայի ձեռքբերմանը։

Այդ նպատակով ՀՀ ՆԳՆ և «Աև-Արտ» ՍՊԸ-ի միջև «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 27.02.2026 թվականին կնքվել է «ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՁԲ-2026/Է-6» ծածկագրով պայմանագիր։  

1 224,0 հազ դրամը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության թվով 2 «բազմաֆունկցիոնալ մարզասարքեր» գնման առարկայի ձեռքբերմանը։

Այդ նպատակով ՀՀ ՆԳՆ և «Լայթսպորտ» ՍՊԸ-ի միջև «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 02.03.2026թ. կնքվել է «ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՁԲ-2026/Է-6» ծածկագրով պայմանագիր։  

 798,0 հազ դրամը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության թվով 1 «մարզագունդ (հանտել)» գնման առարկայի ձեռքբերմանը։

Այդ նպատակով ՀՀ ՆԳՆ և «Բեսթն Թրեյդինգ 20» ՍՊԸ-ի միջև «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 03.03.2026թ. կնքվել է «ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՁԲ-2026/Է-6» ծածկագրով պայմանագիր։  

14 955,0 հազ դրամը՝ թվով 30 ջեռուցման սարքեր գնման առարկայի ձեռքբերմանը։ ՀՀ ՆԳՆ ստորաբաժանումներ կատարած այցերի շրջանակներում, հիմք ընդունելով ջեռուցման հետ կապված խնդիրները, նշված խնդիրները կարգավորելու, ինչպես նաև ջեռուցման սեզոնը պատշաճ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել թվով 30 ջեռուցման սարքեր։ Նախահաշվային գնի ձևավորման նպատակով կատարվել են շուկայի ուսումնասիրություններ, ինչպես նաև հարցում է կատարվել տարբեր կազմակերպություններից («Տուն կոմպլեքս» ՍՊԸ, «Մարի և Գև» ՍՊԸ, «Էդուարդ-Շին» ՍՊԸ, «Արման Շահբազյան» ԱՁ, «Հմայակ Թառոյան» ԱՁ) և հիմք են ընդունվել կազմակերպությունների ներկայացրած գնային առաջարկներից նվազագույնները (կցվում են): Ջեռուցման սարքերի տեղադրումը, կարգաբերումը, ապամոնտաժումը, փորձարկումը և տեխնիկական միջոցները իրականացվում են մատակարարի կողմից։ Ներառում է նաև երաշխիքային սպասարկում առնվազն 365 օր։ Այդ նպատակով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով հայտարարվել է ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՊՁԲ-2026/Է-37 ծածկագրով գնման մրցույթ, որը ընթացքի մեջ է։

607,8 հազ դրամը՝ թվով 2 անվտանգության արգելապատնեշներ գնման առարկայի ձեռքբերմանը, որոնք անհրաժեշտ է ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Կոտայքի և Արարատի մարզի հաշվառման-քննական բաժինների աշխատանքի պատշաճ ընթացքն ապահովելու համար։

Այդ նպատակով ՀՀ ՆԳՆ և «Ինվերտ» ՍՊԸ-ի միջև «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 26.03.2026թ. կնքվել է «ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՊՁԲ-2026/Լ-28 ծածկագրով պայմանագիր։

4 989,6 հազ դրամը՝ «ցանցային համակարգ» գնման առարկայի ձեռքբերմանը, որը անհրաժեշտ է Սևան քաղաքում նոր կառուցվող հրշեջ-փրկարարական շենքի ինտերնետ հասանելիության, տեսանկարահանող համակարգերով (մալուխներ, տեսահսկողության համակարգ և այլն) ապահովման համար։

Այդ նպատակով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով ՀՀ ՆԳՆ և «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ի միջև 01․06․2026թ․ կնքվել է ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՊՁԲ-2026/ԱԽ-34-1 ծածկագրով պայմանագիր։

 5 000,0 հազ դրամ գումարի գնման առարկաների բացվածքը ներկայացվել է հույժ գաղտնի հիմնավորմամբ։

«1090. Փրկարարական ծառայություններ» ծրագրի 31001. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կարիքի բավարարում միջոցառման`

«Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածով 14 776,5 հազ դրամ, որն անհրաժեշտ է Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի Շահումյան 22 հասցեում նոր կառուցված հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը գույքով ապահովելու համար, քանի որ նախկին գործող շենքում առկա գույքը պիտանի չէ հետագա շահագործման (աթոռներ, սեղաններ, դարակներով պահարաններ, զգեստապահարաններ, նստարաններ, ծանրաձողեր, համակագիչ ամբողջը մեկում, հանրային հեռախոսներ, օդորակիչներ և այլն)։ Այդ նպատակով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով հայտարարվել է գնման մրցույթ, որը ընթացքի մեջ է։

 Շենքի շինարարության ավարտով պայմանավորված՝ գնահատվել է գույքի ընդհանուր պահանջարկը և միավոր գների որոշման համար կատարվել է շուկայական ուսումնասիրություն։

 «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածով՝ 2200,0 հազ դրամ, որից՝

1 210,0 հազ դրամը՝ թվով 2 տեսահսկողության համակարգի ձեռքբերմանը, որը նույնպես անհրաժեշտ է Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի Շահումյան 22 հասցեում նոր կառուցված հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի համար։ Այդ նպատակով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով հայտարարվել է գնման մրցույթ, որը ընթացքում է։

990,0 հազ դրամը՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հաշվեկշռում գտնվող երկու ուղղաթիռների կահավորման համար անհրաժեշտ հրդեհաշրջման թվով 2 «ջրի ռեզերվուրաներ» (բաքեր՝ շուրջ 2 տոննա) գնման առարկայի ձեռքբերմանը։ Բաքերով կահավորված ուղղաթիռների շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել հնարավոր անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքները։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 1-ին հավելվածի Ներքին գործերի նախարարության ոստիկանության միջոցառումների 5-րդ կետի՝ Ոստիկանության տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացում միջոցառումից, «Ոստիկանության զորքերի կարգավիճակի վերանայում, խնդիրների և գործառույթների վերաիմաստավորում, Ոստիկանության զորքերի ծառայության կազմակերպաիրավական նոր ձևի սահմանում» 2-րդ կետի պահանջներից, Արտակարգ իրավիճակներ բաժնի 21.1 «ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացում, բնակչության պաշտպանության, ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովում՝ քաղաքացիական պաշտպանության հենակետերի միջոցով» կետի պահանջներից, ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանված` քրեական և համայնքային ոստիկանության զարգացման և այլնի պահանջներից։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 148 542,9 հազ դրամով։

Ակնկալվող արդյունքը.

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդով վաճառքից գոյացած փաստացի միջոցները կուղղվեն ՀՀ ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը։

Leave a Comment