Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին տված հարցազրույցում խոսել է նաև մրցաշրջանում գլխավոր նպատակների և չիրականացված երազանքի մասին։
Մխիթարյանն ընդգծել է, որ միլանյան ակումբը պատրաստվում է պայքարել բոլոր հնարավոր տիտղոսների համար։
«Իրականում մենք երբեք չենք նահանջել: Նոր ենք նվաճել երկու գավաթ, հիմա կփորձենք լավագույնս հանդես գալ չորս ճակատով։ Այստեղ ես ներառում եմ նաև Սուպերգավաթը՝ Չեմպիոնների լիգայից բացի: Մենք չենք կարող իմանալ, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, լինում են տարիներ, երբ հաղթում ես, և տարիներ, երբ պարտվում ես: Կարևորը բոլոր մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ լինելն է, և մենք պատրաստ ենք։ Միշտ»,-ասել է հայ ֆուտբոլիստը։
Իսկ թե ինչ է պակասում իրեն կարիերայում լիակատար երջանիկ լինելու համար, Մխիթարյանը հետևյալն է նշել․
«Շատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ: Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան: Ես երկու անգամ մոտ եմ եղել դրան, գուցե վաղ թե ուշ ինձ հաջողվի»։