ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա կառուցելու և առաջ շարժվելու գործում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Շնորհավորում ենք 2 երկրներին վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած քաջության և հեռատեսության համար և ակնկալում ենք շարունակական առաջընթաց՝ Հվ. Կովկասում կայուն ու տևական խաղաղության հաստատման ուղղությամբ»,- հայտնել է նա։
