Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Վաղարշապատի դատարանում ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց հոգևորականների գործով առաջին դատական նիստը։ Այն անցկացվեց դռնփակության ռեժիմով, տևեց մի քանի րոպե։

Նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում, փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել։

Զոհրաբյանի խոսքով, Մանուկյանը հանդիսացել է նաև փաստաբան և փաստաբանական արտոնագիրը տրվել է Արա Զոհրաբյանի կողմից և համարել է, որ սա կարող է կասկած առաջացնել և  բացարկի հիմք է։  «Միայն այն փաստը, որ դատավորը դատելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, արդեն կաշկանդող հանգամանք է»,- ասաց Զոհրաբյանը։ Փաստաբանը հայտնեց, որ դատական նիստին ներկա է եղել նաև տուժող Արման Սարոյանը, նա դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված մուտքով։

Հաջորդիվ սահմանված ընթացակարգով գործը մակագրվելու է այլ դատավորի։

Leave a Comment