Ընդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնել են Էջմիածին՝ մասնակցելու Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ կայանալիք ակցիային: Նրանց են միացել նաև որոշ պատգամավորներ «Հայաստան» խմբակցությունից:

Ժամը 16:00-ին նշանակված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականների գործով դատական նիստը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար: «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից խորհրդարանի նիստերի դահլիճում են մնացել միայն ելույթների համար հերթագրված պատգամավորները:

Leave a Comment