Գավին կատարել է խոստումը և մազերը ներկել վարդագույն

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կատարել է խոստումը՝ մազերը ներկելով վարդագույն։ Նա խոստացել էր դա անել 2026թ․ աշխարհի գավաթը նվաճելու դեպքում։

22-ամյա ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել՝ գրառելով․

«Խոսքի տեր մարդ»։

Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիան Ֆերան Տորեսի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր Արգենտինային։

Leave a Comment