«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարիամ Հարությունյանի հեղինակային «AI լաբորատորիա» հաղորդման հյուրը AI Builder Արամ Մարգարյանն է։
Մասնագետի հետ խոսել ենք, թե ինչպես է AI-ը հեղափոխում կոնտենտ ստեղծելու ընթացքը, ինչպես է AI-ը հասկանում բանավոր խոսքը՝ վերածելով տեքստի։
Արամ Մարգարյանի հետ հենց տաղավարում նկարահանեցինք փոքրիկ հոլովակ, որից հետո նրա ստեղծած ԱԲ գործիքով ստացանք հոլովակում մի քանի լեզուներով հնչեցրած բառերի ենթագրերը։