Վտանգավոր մանևրերով աչքի ընկած «Նիվայի» վարորդը հայտնաբերվել է • Tribune.am

Օրերս համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում, որտեղ երևում էր, թե ինչպես է «Նիվայի» վարորդը անկանոն մեքենան վարում՝ ստեղծելով իրական վտանգ եթևեկության մյուս մասնակիցների համար։

Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։

Օտարերկրյա համարանիշերով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Leave a Comment