Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն վարելով ԵԱՏՄ-ի հետ դաշինքից դեպի ԵՄ անցումը չի կարող դիտարկվել որպես դիվերսիֆիկացիա, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը։
Դիվանագետի խոսքով՝ այլ գործընկերների հետ կապերի ընդլայնումը և արտաքին քաղաքականության փոփոխությունը երկու տարբեր գործընթացներ են։ Մոսկվան սա դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դեպի ԵՄ անցում, այլ ոչ թե համագործակցության լրացուցիչ ուղիների որոնում։
Ըստ Ֆադեևի՝ Մոսկվան դիտարկում է ՌԴ-ի հետ Երևանի շանտաժի անցնելու վարքագիծը։
«Ռուս-հայական հարաբերությունների համատեքստում կառուցողական երկխոսության փոխարեն մենք տեսնում ենք Երևանի փորձերը՝ բարձրացնելու խաղադրույքը կամ պարզապես շանտաժի դիմելու»,- նշել է նա։
Հայաստանի ղեկավարությունը «սիրախաղի» մեջ է Կիևի ռեժիմի հետ, ինչը հարցեր է առաջացնում Մոսկվայի հետ դաշնակցելու Երևանի պատրաստակամության վերաբերյալ։
«Այսպես թե այնպես, վերոնշյալ գիծը, և դրա անկասկած ցուցադրական սիրախաղը Կիևի ռեժիմի հետ լուրջ կասկածներ է առաջացնում Հայաստանի իշխող շրջանակների՝ Ռուսաստանի հետ իսկապես դաշնակցային հարաբերությունների պատրաստակամության վերաբերյալ»,- նշել է նա։
Հուլիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր ԵԱՏՄ-ն: Նա հայտարարել էր, որ հայկական ապրանքների Ռուսաստան մատակարարման սահմանափակումները վկայում են Միության փաստացի «կաթվածահարության» մասին:
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
